Скачать все книги автора Egretta Garzetta
Դասական պատմություն սիրո և հավատարմության մասին, որը չունի ստույգ ժամանակ, քանի որ պայմաններն ու զգացմունքները վեր են ժամանակից ու հանգամանքներից։Ֆելոն սիրում է Լիլոյին, իսկ Լիլոն՝ Կարենին։ Բայց նրանք խաղալիքներ են բախտի ձեռքում։ Չորս խաղալիք, որոնցից երեքը ունեն ջերմ սիրող սիրտ, իսկ չորրորդը՝ ամենաահավորը, ո՛չ սիրտ ունի, ո՛չ շունչ, ո՛չ զգացմունք, ու նրա համար նշանակություն չունեն ո՛չ Ֆելոն, ո՛չ Լիլոն, ո՛չ էլ Կարենը։ Ու գայթակղության կործանիչ ալիքը տակնուվրա է անում ամեն ինչ։ Սակայն նույնիսկ ավերակների վրա կարող են ծաղիկներ աճել։
Զուգադիպություն, որ փոխում է երկու հոգու կյանքերը։ Մի կողմում երազանքներով լեցուն Նինան է, մյուսում՝ կործանված Միկան։ Արդյո՞ք մեկը մյուսի համար կհանդիսանա փրկության ափ կամ կդառնա ոչնչացնող խաբկանք։ Արդյո՞ք ցնորք ու մոլորություն չի գրքերի հերոսներին խառնել իրականության հետ։ Արդյո՞ք կատարված դեպքերը պետք է մեկնաբանել որպես ճակատագիր։ Կա՞ փրկություն կործանման մեջ։ Կամ դա կործանում չի, ընդհակառակը հոգու թռիչք է․․․ թռիչք դեպի անհայտություն․․․
Կյանքը հարուստ է անակնկալներով։ Ոչ մեկը չի կարող գուշակել կամ ստույգ ասել, թե հաջորդ վայրկյանում ինչ է կատարվելու․ կապվա՞ծ է արդյոք այդ իրադարձությունը անցյալի հետ, կունենա՞ ինչ-որ նշանակություն ապագայում, կփոխի՞ վերաբերմունքը ներկայի հանդեպ։ Առհասարակ՝ ունի՞ գոյություն "ներկա" հասկացությունը։ PDF-формат издания не отображает используемый в книге шрифт.